nazani - sayat-nova lyrics
Loading...
դուն էն հուրին իս, վուր գեմի կու զավթե
չունքի ինձ զավթեցիր խափով, նազանի
արիվիլք, արիվմուտ, հարավ ու հյուսիս
չը կա քիզի նըման` չափով, նազանի:
շատ մարթ քու էշխեմեն կու դառնա յիզիդ
արի մե ռահմ արա, լա’վ կացի միզիդ
գուզիմ թե համաշա դամ անիմ քիզիդ`
սանթուրով, քամանչով, դափով, նազանի:
դարդիրըս շատացավ` ասիլ իմ ուզում
աչկեմես արտասունք հուսիլ իմ ուզում
համաշա, յա’ր, քիզիդ խոսիլ իմ ուզում
սիրտըս չէ կըշտանում գափով, նազանի:
հայալու իս` ադաբ ունիս, ար ունիս
ձիռիտ դաստա կապած սուսանբար ունիս
տուր ինձի սըպանե` իխտիար ունիս
հենչաք ըլի` կենաս բափով, նազանի:
սայաթ*նովեն ասաց` արզ անիմ խանին
ղաբուլ ունիմ` քու խաթրու ինձ սըպանին
հենչաք ըլի, յա’ր, գաս իմ գերեզմանին,*
ածիս խողըն վըրես ափով, նազանի:
Random Song Lyrics :
- anxiety - war//plague lyrics
- lockdown (rework) - trinisha browne lyrics
- mind - ruben slikk lyrics
- one day - christopher cross lyrics
- twisted heart - daem lyrics
- santa anas - jack van cleaf lyrics
- care less - chloe wong lyrics
- quatre saisons - encore - souffle nouveau lyrics
- esperándote - ignacio samuel lyrics
- idk how - angelic milk lyrics