kamancha - sayat-nova lyrics
ամէն սազի մէջըն գոված` դուն թամամ տասն իս, քամա՛նչա
նաքազ մարդ քիզ չի կանայ տեսնի` դուն նըրա պասն իս, քամա՛նչա
ղա՛ստ արա` է՛լ լաւ օրիրուն էդիվըն հասնիս, քամա՛նչա
քիզ ինձնից ո՞վ կանայ խըլի` աշուղի բասն իս, քամա՛նչա:
անգաճըդ էրծաթէն պիտի, գըլուխըդ` ջավահիր քարած
կութըդ շիրմայէմէն պիտի, փուրըդ` սադափով նաղշ արած
սիմըդ օսկէն քաշած պիտի, էրկաթըդ` փանջարա արած
օչով ղիմէթըդ չի գիդի` լալ ու ալմասն իս, քամա՛նչա:
ճիպոտըդ վարաղնած պիտի` թահր ունենայ հազար ռանգով
ձարըդ ռաշի կուդէն պիտի, վուր դուն խօսիս քաղցըր հանգով
շատին զարթուն կու լուսացնիս, շատին կու քընեցնիս բանգով
անուշահամ գինով լիքըն` դուն օսկէ թասն իս, քամա՛նչա:
ածողիդ է՛րկու կու շինիս, առաջ չայի, ղափա գ’ուզիս
կու մեձըրվիս այվընումըն, պարապ վախտի րափա գ’ուզիս
յիփ վիր գուքաս մէջլիսումըն` քաղցըր զող ու սափա գ’ուզիս
բոլորքըդ գօզալնիր շարած` մէջլիսի կէսն իս, քամա՛նչա:
շատ տըխուր սիրտ կու խընդացնիս, կու կըտրիս հիվընդի դողըն
յիփ քաղցըր ձայնըդ վիր կ’օնիս` բաց կու’լի հիդըդ խաղողըն
խալխին էս իլթիմազն արա` ասին. «ա՛պրի քու ածողըն»:
քանի սաղ է սայաթ*նովէն, շատ բան կու տեսնիս, քամա՛նչա:
Random Song Lyrics :
- idgaf productions cypher - scorpinox lyrics
- náufrago - scalene lyrics
- ethos - reptil lyrics
- jovens telas trincadas - nill lyrics
- times changing - jesse oakes lyrics
- good looks- response (mc showcase cypher) - mat4yo lyrics
- never gonna catch me - skan & el speaker lyrics
- stranger - tilian lyrics
- ghahreman - amir tataloo lyrics
- a.o.t.f.s(agora outro te faz sorrir ) - jay prince lyrics