
searching for - project la lyrics
փնտրում ես դու ինչ*որ հանցանք
հեգնում ես ինձ ու չես ներում
բայց կա ինչ*որ մի կարեկցանք
քո հեգնական ժպիտներում:
հեգնում ես ինձ ու նախատում
բորբոքում ես կռիվ ու վեճ
բայց կա ինչ*որ մի քաղցրություն
քո դառնագին խոսքերի մեջ:
ա՜խ, հոնքերդ ես հաճախ կիտում
նայում ես ինձ այնպես մռայլ
բայց կա ինչ*որ քնքշություն
քո անողոք դեմքի վրա:
հաճախ այնպես խայթում ես դու
սրտիս այնպես վիշտ ես բերում
բայց կա ինչ*որ մտերմություն
քո այդ օտար հայացքներում:
մերթ փարվում ես ինձ հովի պես
մերթ հողմի պես ինձ չարչարում
ա՜խ, երբ այդպես շոյել գիտես
էլ ինչո՞ւ ես ցավ պատճառում:
փնտրում ես դու ինչ*որ հանցանք
հեգնում ես ինձ ու չես ներում
բայց կա ինչ*որ մի կարեկցանք
քո հեգնական ժպիտներում:
հեգնում ես ինձ ու նախատում
բորբոքում ես կռիվ ու վեճ
բայց կա ինչ*որ մի քաղցրություն
քո դառնագին խոսքերի մեջ:
ա՜խ, հոնքերդ ես հաճախ կիտում
նայում ես ինձ այնպես մռայլ
բայց կա ինչ*որ քնքշություն
քո անողոք դեմքի վրա:
հաճախ այնպես խայթում ես դու
սրտիս այնպես վիշտ ես բերում
բայց կա ինչ*որ մտերմություն
քո այդ օտար հայացքներում:
մերթ փարվում ես ինձ հովի պես
մերթ հողմի պես ինձ չարչարում
ա՜խ, երբ այդպես շոյել գիտես
էլ ինչո՞ւ ես ցավ պատճառում:
Random Song Lyrics :
- thinkin bout u - beachcrimes lyrics
- xi - fixeon lyrics
- tank davis - maxon lyrics
- treat me like a slut - fredy martino lyrics
- librando de poli - floyymenor lyrics
- special - b2nny lyrics
- sad je opasno - šeki turković lyrics
- z'yakhala - aymos lyrics
- real g (d.a.w.g riddim) (feat. dj bryan) - kalash lyrics
- hanya untukmu - dickynero lyrics