lirikcinta.com
a b c d e f g h i j k l m n o p q r s t u v w x y z 0 1 2 3 4 5 6 7 8 9 #

nerqevic | ներքևից - mi qani hogi lyrics

Loading...

[verse 1: միշո]
նա մի քանի տարեկան էր
խուլ քուչա
այսինքն շունը բարեկամ էր…
ամեն օրը նենց նման էր նախորդ օրվան
ու մեկա նորը բավական էր
երազում էր մեկը տաներ
թեկուզ սևան, ասում են ցուրտա
բայց դե, տաներ…
տնեցիք հավքում են մանր
որ գան*գնան
ու սաղ հիվանդ են, էնքան ծանր
հենց կողքինը խուլ ու համր
բայց չեն գալիս ոչ իրա հերը, ոչ էլ մահը
սաղ տարբեր են ու նման են
ու սենց տեղերն ասում են հենց դրա համար են…
աղմկոտ են ու համառ են
անկապ խնդում, կամ էլ լացում են՝
անդաթար են․․․
ինքն էլ ծանր հաշմանդամ էր
ով միշտ նստած պիտի մնա էտ մանկատանը
[hook: ռոլանդ]
գոնե մեկը, երևի
ինձ տեսներ վերևից…
գոնե մեկը,երևի
քեզ տեսներ վերևից…

[verse 2: ֆելո]
ինչ որ մեկի տան դիմաց
շորերդ քանդի, բաց
շուրթերդ ներկի ալ
մազերդ թաց, թքած
թե չեն ասելու քած
թե չեն նայելու թարս
որ չեն տանելու հարս
որ տուն կա կիսաքանդ
անձրև կա կիսակաթ
անգույն մի մանկություն
պարտքով երջանկություն
որ կան երազանքներ
թևեր ունենալու
ու լավը տեսնելու
ոչ թե վատ տենալու
ովքեր են որբ մեծանալու
չգիտեմ…
ովքեր են որոշում թե ում
որտեղ պիտի գտնեն արագիլները
որ էս տարի չեկան քո տուն
երևի, վերևում, ոչ սիրում են, ոչ ատում….
[hook: ռոլանդ]
գոնե մեկը, երևի
ինձ տեսներ վերևից…
գոնե մեկը,երևի
քեզ տեսներ վերևից…

[verse 3: a.chilla]
բառերը ավելորդ են
ավելի բարդ ու խորթ
հետաքրքիրա
ինչա կատարվում էս մարդու մոտ…
հանգցրած ծխախոտ
բայց կպցնումա մյուսը
դառելա առավոտ արդեն
բայց չի բացվել լույսը
հեսա կզարթնեն
կսկսվի անցուդարձը
դու էլ պասիվ ու կիսաքուն
սառելա բարձը
խառը մտքեր
սոված փորի վրա դառը կոֆե
տառը տառից կախված՝
փորձում են չպոկվեն
բայց կկոփվեն ժամանակի ընթացքում
ովա ասել հեշտ կլինի գրել բառեր իմաստուն
անհրաժեշտ քայլեր դեպի անծանոթը
կհանդիպես գայլեր
բայց դե անցան, մոտ էր…
կարիք չկա հետ նայելու կարծես
էն ինչ որ պետքա
մենակ վերեվիցա տրվում մեզ
գրվումա բառը որը դու փնտրում էիր
մենակ չմոռանաս թե որտեղից
խնդրում եմ…
[hook: ռոլանդ]
գոնե մեկը, երևի
ինձ տեսներ վերևից
գոնե մեկը,երևի
քեզ տեսներ վերևից
գոնե մեկը, երևի
ինձ տեսներ վերևից
գոնե մեկը,երևի
քեզ տեսներ վերևից

Random Song Lyrics :

Popular

Loading...