![lirikcinta.com](https://www.lirikcinta.com/statik/logonew.png)
տիկնիկ (doll) - kndzori sok lyrics
մի տիկնիկ կար իմ կյանքում
որին չափից շատ էի սիրում…
տիկնիկս խոսել էր կարողանում
սեր էր ինձ խոստանում
ու նվագում դաշնամուր
ինձ գրկում ամուր*ամուր։
նա ուներ գեղեցիկ վարսեր
մեծ աչքեր ու սև աչքեր
որոնք դժվար հանգչեին…
մեկ*մեկ նրա գլուխն էր ցավում
տխրում էր ու զառանցում
ես դիմանում էի ու համբերում
շոյում էի ու համբուրում նրան։
եվ այդպես մի ամբողջ գարուն
մենք քայլում էինք փողոցում
քայլում էինք ու սիրում
երազում ամառ, աշուն..
բայց երբ մի պահ հայացքս թեքվեց
գուցե արևը խանգարեց
տիկնիկն անհետացավ
ու կարծես գետնի տակն անցավ…
նրան երկար փնտրեցի, բայց… չգտա…
երևի էլ սեր չկա
տիկնիկն ինձ մոռացավ
եվ ուրիշինը նա դարձավ։
քայլում եմ մենակ հիմա
ինչպես խաբված հիմար…
այդ ես եմ խաղալիք քո ձեռքերում
եվ ես ապուշ եմ, որ քեզ եմ տիկնիկ համարում։
հիմա շուրթերդ ես համեղ նրան պարզել…
թե՞ անիմաստ էր սեր խնդրել…
եվ անիմաստ էր փնտրել տիկնիկին
երբ արդեն կորել էր ետդարձի դռան բանալին…
մի տիկնիկ կար քո կյանքում
որ քեզ չափից շատ էր սիրում…
տիկնիկը խոսել էր կարողանում
սեր էր խոստանում
կիթառ նվագում
քեզ ամուր*ամուր գրկում…
նա ուներ շեկ մազեր
միջին աչքեր ու կանաչ աչքեր
որոնք դժվար հանգչեին…
մեկ*մեկ նրա ստամոքսն էր ցավում
տխրում էր ու զառանցում
դու դիմանում էիր համբերում
բայց կեղծ շոյում էիր, համբուրում նրան…
Random Song Lyrics :
- chingón - víctor cárdenas & luciana lyrics
- la - aobeats lyrics
- gih u all i gah - 90sumthing lyrics
- rip bozo - alam nasrallah lyrics
- keder - daniyal (asli) lyrics
- power - mystix yanké lyrics
- mid-century modern - billy bragg lyrics
- love me more - wopmk lyrics
- intoxicating - xs lyrics
- hot fries - zacchae'us paul lyrics