mot e avarte ( մոտ է ավարտը ) - empyray lyrics
[verse 1]
ես օդն եմ, որ քեզ չի հերիքում
քո կառուցած, խոնավ այս կղզում:
քեզ թվացող կյանքում այս շքեղ
քո չարն ու բարին, երկուսը մեկտեղ:
[pre*chorus]
ապագան եմ անցյալիդ
դատավորն եմ օրերիդ
խավարումն եմ արևիդ
արևիդ…
[chorus]
մոտ է ավարտը, սա մենամարտ է
ու ինքդ քեզ հետ էլ չես հաշտվել:
մոտ է ավարտը, մի ակնթարթ է քեզ մնացել:
ես եմ դահիճը, ես եմ քո խիղճը
որ մոռացել ես ու դեն նետել:
հիմա հուսահատ գործած իմ մեղքերը
փորձում ես քավել:
[verse 2]
ես չարագործն եմ այն հեքիաթի
որ թշնամիդ քեզ այսօր կպատմի:
օրենքը մտքիդ, կասկածը հոգուդ
արցունքը փակված սրտում քո անգութ:
[pre*chorus]
ապագան եմ անցյալիդ
դատավորն եմ օրերիդ
խավարումն եմ արևիդ
արևիդ…
[chorus] x2
մոտ է ավարտը, սա մենամարտ է
ու ինքդ քեզ հետ էլ չես հաշտվել:
մոտ է ավարտը, մի ակնթարթ է քեզ մնացել:
ես եմ դահիճը, ես եմ քո խիղճը
որ մոռացել ես ու դեն նետել:
հիմա հուսահատ գործած իմ մեղքերը
փորձում ես քավել:
Random Song Lyrics :
- foglyul ejtett sárkány - d4v3 lyrics
- in a little while - rickie boger lyrics
- enchilida - jerimiawongo lyrics
- stay on the plain - drastar lyrics
- big dawg - sauce man lyrics
- oink up - whitehouse studio lyrics
- unless we change - black swan lyrics
- center of attention - fluid minds lyrics
- start up (stripped) - jonathan morrison lyrics
- ya fue - ruggero lyrics