lirikcinta.com
a b c d e f g h i j k l m n o p q r s t u v w x y z 0 1 2 3 4 5 6 7 8 9 #

mayrik - christine pepelyan lyrics

Loading...

լուսավոր հուշեր, մի կապույտ գիշեր,
հեռացած օրոր ու տաքուկ ձեռքեր,
հայացքով անուշ ինձ շոյող աչքեր
ու կարոտ դարձած մանկության օրեր:

ուր էլ գնամ դու ինձ հետ արի,
դու իմ միակ, իմ արթուն փերի,
իմ միակ մայր իմ բարի,
քեզ սիրում եմ անգին իմ մայրիկ:

(կրկներգ)
լույսը քո անհուն աչքերում անմար
վառ աստղի նման ինձ տանում է,
սերն է քո հոգում մի ամբողջ աշխարհ
իմ անհոգ ու խենթ օրերի:
ինձ համար գիշերը մոմեր վառած
նուրբ ձեռքերը ես համբուրում եմ,
քո սիրո համար, իմ մայրիկ բարի,
ողջ աստղերը քիչ են էլի:
քո գրկում այնպես երջանիկ եմ ես,
երազում անգամ լուռ ժպտում եմ քեզ,
դու մնա ինձ հետ ու ապրիր հավետ,
չեմ թողնի երբեք միայնակ լինես:

ծով է հոգիդ ու աղբյուր վարար,
լուսե երազ ես դու ինձ համար,
իմ միակ մայր իմ բարի,
քեզ սիրում եմ անգին իմ մայրիկ:

(կրկներգ)
լույսը քո անհուն աչքերում անմար
վառ աստղի նման ինձ տանում է,
սերն է քո հոգում մի ամբողջ աշխարհ
իմ անհոգ ու խենթ օրերի:
ինձ համար գիշերը մոմեր վառած
նուրբ ձեռքերը ես համբուրում եմ,
քո սիրո համար, իմ մայրիկ բարի,
ողջ աստղերը քիչ են էլի:

Random Song Lyrics :

Popular

Loading...