alagyaz - arame lyrics
Loading...
կոմիտաս ալագյազ
խոսք’ հովհաննես հովհաննիսյանի
ալագյազ բարձր սարին,
ձյուն ա կիտվել կատարին.
սարի’ ճամփեք, բա’ց ելեք,
երթամ, հասնեմ իմ յարին:
օ յա՜ր, օ յա՜ր,
ա՜յ սարեր, ա՜յ սարեր,
վա՜յ արևոտ սարեր,
կանաչ արոտ սարեր.
օ յա՜ր, օ յա՜ր,
օ՜յ, օ՜յ, օ՜յ,
օ՜յ, օ՜յ, օ՜յ:
ա՜խ, իմ ճամփեն քարոտ ա,
սիրտս էրված, յարոտ ա,
ղարիբի օրն ըլնի սև,
ազիզ յարի կարոտ ա:
յարիս տեսա. լալիս էր,
լալիս, գլխին տալիս էր,
ճամփա’ տվեք, ա’յ սարեր,
ձեռով արի, գալիս էր:
էն ի՞նչ ղուշ ա էն քարին,
սիրտս կաթում ա արին,
ա’յ իմ թառլան, թև’ տուր ինձ,
թռչեմ, հասնեմ իմ յարին:
Random Song Lyrics :
- canberra sucks! - wesda lyrics
- jeff redd #bendobaby freestyle - jeff redd (tur) lyrics
- songbird - theodor jensen lyrics
- black face chopped and screwed - lil tracy lyrics
- bad thoughts - cheska moore lyrics
- mosaic - ultravialit lyrics
- body double - erica manzoli lyrics
- crown - lukas rising lyrics
- ensana masoola - إنسانة مسؤولة - samira said - سميرة سعيد lyrics
- айяйяй (ayayay) - guber lyrics